Կրասնոյարսկի երկրամասի դպրոցներից մեկում աշակերտը կրակ է բացել ուսումնական հաստատության տարածքում: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Հայտնվում է, որ երիտասարդը փորձել է զենքով մուտք գործել դպրոց, սակայն երբ անվտանգության աշխատակիցները խանգարել են նրան, նա մի քանի քայլ ետ է գնացել ու սկսել կրակել դպրոցի պատուհանների և հարևանությամբ կայանված ավտոմեքենաների վրա:
Անմիջապես դեպքի վայր են ժամանալ իրավապահ մարմինները, որոնք ձերբակալել են հրաձիգին: Միջադեպի արդյունքում որևէ մեկը չի տուժել, վնասը միայն նյութական է:
Ավելի ուշ պարզվել է, որ հրաձիգը մտավոր խնդիրներ ունի: Նա ցանկացել է վրեժ լուծել դպրոցի աշակերտներից մեկից, ով ծեծի է ենթարկել իրեն: