Քաղաքական 

Հրանուշ Հակոբյանն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարքին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մայիսի 29-ին ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հայ Կաթողիկե Եկեղեցու ջանքերի համախմբման, ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումների կազմակերպման վերաբերյալ հարցեր: Կարևորվել է ողջ աշխարհում հայ կաթողիկե համայնքի համախմբումը և Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կոչերով մարդկությանը մշտապես ականջալուր դարձնելու պահանջը: Առանձնակի կարևորվել է Հռոմի Ֆրանցիսկոս Ա պապի վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում:

 

Քննարկվել են նաև Հայ Կաթողիկե Եկեղեցու թեմերին կից դպրոցներում հայերենի դասավանդման, հայեցի դաստիարակության, հոգևորականների պատրաստման, եկեղեցիներում հայալեզու քարոզի և պատարագի մատուցմանը վերաբերող հարցեր:

 

Նախարար Հրանուշ Հակոբյանը Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ին է ներկայացրել Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կատարած աշխատանքները և բարձր է գնահատել Հայ Կաթողիկե Եկեղեցու ներկայացուցիչների ցուցաբերած մեծ աջակցությունը ծանր կացության մեծ գտնվող սիրիահայերին: Ներկայացվել է նաև սիրիահայերի համար «Նոր Հալեպ» բնակարանաշինության ծրագիրը և կարևորվել է Հայ Կաթողիկե Եկեղեցու հետագա աջակցությունը սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանը:

Նույն շարքից