Ամերիկյան ԶԼՄ-ները հրապարակել են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ Հալիդ Շեյխ Մոհամմեդի նամակը Բարաք Օբամային, հայտնում է Wall Street Journal-ը:
Նամակում ասված է, որ ԱՄՆ նախկին նախագահը չարագործ է, իսկ ԱՄՆ երկիր է, որը հարձակումներ է հրահրում ինքն իր դեմ:
Ահաբեկիչը նաև իր հիացմունքն է հայտնում Ուսամա բեն-Լադենի նկատմամբ՝ նշելով, որ վերջինս կարողացել է հզոր հարված հասցնել Նյու Յորքին՝ միևնույն ժամանակ չվնասելով դպրոցներն ու հիվանդանոցները:
Հավելենք, որ այս պահին Մոհամմեդը գտնվում է Գուանտանամոյի բանտում: