Մերձմոսկովյան Ռամենկսում ամուսինները հրդեհի ժամանակ ստիպված են եղել դուրս նետվել բնակելի շենքի 5-րդ հարկից:
Մինչ հրշեջների դեպքի վայր հասնելը հայրը կարողացել է պարանի օգնությամբ անվնաս ցած իջեցնել 7-ամյա որդուն: Ողբերգական միջադեպի արդյունքում հայրը մահացել է տեղում, մայրը` հիվանդանոցում:
ՌԴ ՔԿ-ից հայտնում են, որ այս ամբողջ պատմության մեջ մի շատ տարօրինակ բան կա` տան մուտքի դուռը փակված է եղել կահույքով, ինչը թույլ չի տվել փրկարարներին ավելի շուտ մուտք գործել տուն: