Միջազգային Հասարակություն 

Հրդեհի հետևանքով այրվել է 7 միլիոն լիտր վիսկի․ Տեսանյութ դեպքի վայրից

ԱՄՆ Կենտուկի նահանգում «Jim Beam» վիսկի արտադրող ընկերության պահեստներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով այրվել է 7 միլիոն լիտր վիսկի։ Այս մասին հայտնում է «CBS» հեռուստաալիքը։

Նշվում է, որ հրդեհի բռնկումը տեղի է ունեցել միանգամից երկու պահեստում, որտեղ պահվում է մեծ քանակությամբ վիսկի։ Հրշեջներին հաջողվել է մարել կրակը միայն պահեստներից մեկում։ Իսկ երկրորդ պահեստում հրդեհն ամբողջությամբ այրել է վիսկիով լցված տարաները։

Նախնական տվյալներով հրդեհի պատճառը եղել է կայծակը։

Նշվում է նաև, որ «Jim Beam» բրենդը հիմնադրվել է 1795 թվականին, որը գլխավորում է «Beam Global Spirits & Wine» ընկերությունը։

Նույն շարքից