Հայաստան 

Հրեշավոր դեպք է տեղի ունեցել, հանրությունը մեծ հաշվով շոկի մեջ է տեղի ունեցածից. Փաշինյան

Ազգային ժողովում նիստի ժամանակ այսօր ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ծեծի դեպքին՝ այն անվանելով հրեշավոր:

«Հրեշավոր դեպք է տեղի ունեցել, հանրությունը մեծ հաշվով շոկի մեջ է տեղի ունեցածից»,-ասաց նա և ընդգծեց, որ դեպքի լրջությունը բացասական հետևանքներ կունենա ինչպես ներքաղաքական իրավիճակի, այնպես էլ միջազգային հարաբերությունների վրա:


Պատգամավորն առաջարկեց քննարկել ԱԺ-ի պատգամավորների ներկայացուցչական պատվիրակություն ստեղծելու հարցը, որը մեկնի Ստեփանակերտ ու Ղարաբաղի գործընկերների հետ կքննարկի տեղի ունեցածը:


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդհատեց և կոչ արեց հարցեր տալ բացառապես օրակարգի վերաբերյալ, քանի որ այդ պահին պետք է հարցեր հնչեին ԱԺ նախագահին ուղղված՝ օրակարգի վերաբերյալ:


ԱԺ նախագահն Գալուստ Սահակյանն էլ ասաց, որ այդ հարցը կքննարկի իր գործընկերոջ՝ ԼՂՀ ԱԺ նախագահի հետ. «Միջադեպի առումով Արցախի Հանրապետության նաև պատկան մարմիններն են զբաղվում, կփորձեմ այդ ինֆորմացիան որոշակի վերլուծությունների ենթարկեմ ու արձագանքեմ»:


Ապա Փաշինյանը հորդորեց Էդուարդ Շարմազանովին ի չարս չգործադրել լիազորությունները: ԱԺ փոխնախագահն էլ շեշտեց, որ խնդրում է կանոնակարգ-օրենքը պահպանել:

Նույն շարքից