ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատներ հուլիսի 25-ի ժամը 16:09-ի դրությամբ կարողացել են մարել Երևանի Բուսաբանական այգում բռնկած հրդեհը:
«Երևանի Բուսաբանական այգում չորս օջախում հրդեհ էր բռնկվել` 15 հեկտար ընդհանուր մակերեսով: Այս պահին այգու տարածքում ընթանում են հետմարման աշխատանքներ»,-հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ ՏԿԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել հուլիսի 25-ին, ժամը 12.50-ին: Դեպքի վայր էին մեկնել տասը մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: