Հասարակություն 

Երևանյան բնակարաններից մեկում 67-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

Ապրիլի 17-ին՝ ժամը 18։45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լյուքսեմբուրգի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները մուտք են գործել բնակարան և ննջասենյակի անկողնում հայտնաբերել 1948 թ. ծնված Ա. Ս.-ի դին:

Նույն շարքից