Մայիսի 6-ին, ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի հրավիրել է հերթական նիստը` քննարկելու դժվար վիճակում հայտնված ընտանիքների աջակցության խորհրդի մոտակա ռազմավարական պլանը: Նիստը վարում էր Բարեկամների խորհրդի նախագահ, ՀՀ II նախագահի տիկին Բ. Քոչարյանը:
2007 թ-ի ստեղծման պահից ի վեր, Բարեկամների խորհուրդը, որի անդամներն են արվեստի, հանրային և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, այս տարվա իր ռազմավարական ուղին համարում է ընտանիքների ամրապնդումը և նրանց ուժեղացումը այնպես, որ այնուհետև նրանք կարողանան ինքնուրույնաբար լուծել իրենց խնդիրները:
Նիստին ներկա էին.
Արա Գևորգյանը
Արսեն Գրիգորյանը (ՄՐՈ)
Սյուզան Մարգարյանը
Հրաչուհի Ութմազյանը
Եգոր Գլումովը (Գոռ Գրիգորյան)
Նանե Օսկանյանը
Ջավահիր Ծառուկյանը
Անահիտ Հարությունյանը
Երևան Ջուր ընկերությունը
Արդշինինվեստբանկ ընկերությունը
Նաիրի Ինշուրանս ընկերությունը
Հայ Ավետարանչական ընկերակցությունը
Անտոնյան ընտանիքը Կանադայից
ՀՕՖ-ի Երեխաների կենտրոնի մասնագիտական անձնակազմը
Այս նիստը Բարեկամների խորհուրդը հրավիրեց ընտանիքի օրվան (մայիսի 15) ընդառաջ, որի նպատակն է բարի կամքի տեր մարդկանց ու կառույցների ջանքերն ու ռեսուրսները համախմբելու միջոցով հնարավորություն տալ Արարատի մարզում 3 և ավելի երեխաներ ունեցող, աղքատությունից ու զրկանքներից տուժող ընտանիքների հաղթահարել ստեղծված իրավիճակը:
Արդեն ընտրվել են առաջին տաս ընտանիքները, որոնց կուղղվեն խորհրդի ջանքերը այս փուլում: