Ազգային ժողովում այսօր մեկնարկեց կառավարության կողմից առաջարկված արտահերթ նիստը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց արտահերթ նստաշրջանի օրակարգը:
Մինչ պատգամավորները վարման կարգի վերաբերյալ կանցնեին քվեարկության, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այսօր մարդու իրավունքների միջազգային օրն է, կարծում եմ՝ արժե, որ ԱԺ անունից ՀՀ քաղաքացիներին ու բոլորին շնորհավորենք»:
ԱԺ նախագահը արձագանքեց. «Դուք շտապում եք, ինչպես միշտ շտապում եք»։ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ արդեն պայմանավորվել են, որ քվեարկությունից հետո են անցնում շնորհավորանքներին:
Քվեարկությունից հետո Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց ՀՀ քաղաքացիներին օրվա առթիվ, ապա նաև շնորհավորեց ՀՀԿ-ական պատգամավորը Կարեն Սարիբեկյանին՝ ծննդյան առթիվ։