ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօրվա նիստին, դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ասաց, որ ՀԱԿ-ի անունից ցանկանում է ներքաղաքական վերջին զարգացումների հետ կապված հարցը բարձրացնել:
«Մենք միամիտ չենք և հասկանում ենք, որ դուք, լինելով ԱԺ նախագահ և ՀՀԿ թիմի անդամ, լիովին աջակցել եք Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի որոշումներին, որոնք կիրառվեցին Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի նկատմամբ», – ասաց նա՝ ավելացնելով, թե ԱԺ-ում անհետաձգելիորեն պետք է քննարկվեն Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումները։
Զուրաբյանը հարց տվեց՝ եթե լինեիք դեմոկրատական երկրի խորհրդարանի խոսնակ, դուք պետք է անհետաձգելի միջոցառումներ կիրառեիք, որ մենք հանձնաժողով ստեղծեինք և ազատությունների դեմ ոտնձգությունների հարցը քննարկել, արդյոք պատրաստվում եք նման բան անել:
Գալուստ Սահակյանը էլ պատասխանեց, որ համաձայն չէ մտքերի հետ: «Առավել ևս ձախողված վրեժխնդրությունը թատերաբեմ չի կարող դարձնել ԱԺ-ն»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ՀՀ ԱԺ այսօրվա նիստի սկզբում հայտարարեց, որ իրենք բոյկոտում են այս քառօրյան ու լքում դահլիճը: