Քաղաքական 

Ձեզ թվում էր ինձ հաճելի՞ էր սարերում-չոլերում դողալ, մրսելը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում հեղափոխություն տեղի է ունեցել, իսկ իշխանափոխություն պետք է տեղի ունենան և նաև այս ամեն ինչի արդյունքում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են, որպեսզի մարդիկ տեսնեն, արձանագրվի քաղաքական վիճակը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները բխում են ՀՀ-ի շահերից: Խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը. «Մի անգամ մենք շատ ձայն կստանանք, մեկ այլ անգամ մյուսները: Գոնե ՏԻՄ ընտրություններում համոզվեցիք, մեր առաջադրած ոչ բոլոր թեկնածուներն են հաղթել: Մի քանի տեղերում մենք պարտվել ենք: Մենք մեր ձեռքերը կկտրենք ընտրությունների արդյունքներ չենք կեղծի։ Եթե Հայաստանում որևէ ընտրության արդյունք կեղծվի, ես իմ ապրած կյանքն անիմաստ կհամարեմ: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, բոլորի համար է: Սա շանս է ստեղծում, որ պատգամավորները ոչ թե գնան վարչապետից դաբրո ստանան, այլ՝ ժողովրդից; Սա վա՞տ է, ես չեմ հասկանում»։

Փաշինյանի խոսքերով, մի ընտրություններում հաղթելու է մեկ ուժ, մյուսում կարող է հաղթել մեկ այլ ուժ. «Ինչու հեղափոխություն եղավ, որովհետև ընտրությունների արդյունքները կեղծվել են: Եթե մարդիկ իմանան ընտրություններում կարող են կառավարություն փոխեն, հեղափոխության կարիք չի լինի: Ամեն մարդ իր քվեով հեղափոխություն է անելու։ Ձեզ թվում է մարդկանց հաճելի՞ է, ինձ հաճելի՞ էր գնալ Ֆրանսիայի հրապարակում վրանի մեջ գիշերը քնել, ԱԺ պատգամավոր լինելով՝ սարեր-չոլերում դողալով, մրսելով։ Հաճելի չէ, բոլորն ուզում են ընտրական տեղամասում անել հեղափոխություն, իշխանափոխություն, մենք հանուն այդ շանսի ենք պայքարում»։

Վարչապետի պաշտոնակատարը նշեց՝ որ պահին, որ ժողովուրդը որոշի՝ պետք չի ինքը լինի վարչապետ, 15 րոպե չի մնա:

Նույն շարքից