Հասարակություն 

Փարիզի համերաշխության երթին մասնակցում է ավելի քան մեկ միլիոն մարդ

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Փարիզում իրականացված ահաբեկչության զոհերին հարգանքի տուրք մատուցելու համերաշխության երթին մասնակցում է ավելի քան 1 միլիոն մարդ:

 

Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչների   ու մի շարք երկրների պատվիրակությունների գլխավորությամբ մոտ մեկ միլիոն մարդ Հանրապետության հրապարակից սկսել է երթը:

Երթի ընթացքում ձեռնարկվել են արտակարգ անվտանգության միջոցառումներ, ոտքի է հանվել ոստիկանությունն ու ուղղաթիռներ: Երթի անվտանգության ապահովմանը ներգրավել են ոստիկանության ու բանակի 5,5 հազար աշխատակիցներ:

 

 

Նույն շարքից