Հասարակություն 

Ձեռքերդ հեռու հայոց սպայից. Ակցիա ՔԿ-ի մոտ

Այս պահին մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացնում ՀՀ ՔԿ-ի մոտ: Հավաքված քաղաքացիներն արդար դատաքննություն են պահանջում. «Մենք չենք ուզում հավատալ այն կանխավարկածին, որ փորձելու են կոծկել մարզպետի մասնակցությունը: Պարոն մարզպետը եթե անմեղ լիներ, իր հրաժարականի մասին չէր հայտարարի: Սակայն, եթե սպային հարվածելու գինը պետք է լինի պաշտոնից ազատվելը, մենք դա թույլ չենք տալու: Մենք արդար դատաքննություն ենք պահանջում ու որ բոլոր մեղավորները կրեն իրենց արժանի պատիժը»:

Նշենք, որ խոսքը վերաբերում է օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած միջադեպին, ինչի արդյունքում փոխգնդապետ Արա Մխիթարյանն այսօր կոմայի մեջ է, իսկ ձերբակալվածը մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականն է:

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերով էլ, ձեռք են բարձրացրել համազգեստով սպայի վրա, այսինքն չեն կարող ասել, թե չեն իմացել, որ Մխիթարյանը սպա է. «Եթե ձեռք են բարձրացնում սպայի վրա, դա ազգի դավաճանություն է, ու դավաճանը պետք է պատասխան տա»:

 

Նույն շարքից