Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղից հունվարի 4-ին, ժամը 22.37-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում հղի կնոջը առատ ձյան պատճառով չեն կարողանում տեղափոխել հիվանդանոց. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները տեղի ճանշինականների հետ Ճանշինի տեխնիկայով Երանոս գյուղի Վարդաձորի խճուղու 11-րդ փողոցի տներից մեկի բնակիչ, 27-ամյա Ա. Ա.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Մանրամասն՝ shamshyan.com