Ղարաբաղը դարեր ի վեր հայկական հող է, դա ապացուցում են ոչ միայն առանց բացառության պատմական հուշարձաննները, այլ նաև հնագույն գերեզմանները Ղարաբաղի տարածքում, որոնք բոլորը հայկական են,- «ВКонтакте» սոցիլական կայքում գրել է ռուս քաղաքական և հասարակակն գործիչ, գործարար Գերման Ստերլիգովը:
Նա ընդգծել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները կարող են որակավորվել որպես հանդուգն ագրեսիա հայկական պետության դեմ: Իսկ հայերի գործողությունները՝ որպես իրենց հողերի ազնիվ պաշտպանություն:
«Կոչ եմ անում ռուսական իշխանություները աջակցել եղբայրական հայ ժողովրդին՝ Թուրքիայի կողմից աջակցություն ստացած Ադրբեջանական կառավարության անիրական ագրեսիայից:
Գլխավոր և անհապաղ միջոց կարող է և պետք է հանդիսա ռուսական մեծածախ շուկաներում թուրք-ադրբեջանական մենաշնորհի ոչնչացումը,-գրել է Ստերլիգովը իր միկրոբլոգում: