ԵԱՀԿ ՄԽ–ի հայտարարություննները, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի ընտրությունների, իրողությունների ճանաչմանն ուղղված քայլեր են, չորեքշաբթի Երևանում ասաց ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը։
Արեշևի խոսքով` Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունները զգալի հետաքրքրություն առաջացրին։
«Տարբեր երկրներ և մայրցամաքներ միջազգային դիտորդական առաքելություններ էին ներկայացրել», – ասաց փորձագետը։
Նա ավելացրեց, որ դիտորդների թվում կային ԱՄՆ–ի, մի շարք եվրոպական երկրների ներկայացուցիչներ, խորհրդարանականներ, լրագրողներ։ Ղարաբաղ էր այցելել նաև ռուսական առաքելությունը։
«Այս կապակցությամբ կցանկանայի ուշադրություն դարձնել ոչ միայն այս ընտրությունների նկատմամբ Բաքվի կանխատեսված նյարդային արձագանքի, այլ նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ամերիկյան կողմի` վերջերս արված հայտարարությունների վրա, որտեղ ավանդական արտահայտություններին զուգահեռ (այն մասին, որ այդ ընտրությունները չեն կարող կանխորոշել ԼՂՀ–ի ապագա կարգավիճակը) խոսվում էր նաև ԼՂ–ի ժողովրդի` սեփական ճակատագիրը և սեփական կյանքի կանոնները որոշելու իրավունքի մասին», – նշեց Արեշևը։
Նրա խոսքով` դա շատ կարևոր է, թեև զուտ արձանագրային և դիվանագիտական շրջադարձ է։ «Այնուամենայնիվ այս քայլն ուղղված է իրողությունների ճանաչմանը», – ասաց Արեշևը։