Այսօր՝ հունիսի 29-ին, ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը եռօրյա այցով ժամանաում է տարածաշրջան՝ Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Հայտնվում է, որ այցը տեղի է ունենալու ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագաության շրջանակներում և նպատակ ունի նաև նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:
«Ղարաբաղյան հակամարտությունը պարունակում է թեժացման պոտենցիալ: ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության տարվա ընթացքում մենք պատասխանատվություն են կրում վերացնել այդ վտանգը: Եվ դա պետք է անենք խաղաղության կոնսոլիդացիայի, վստահության մթնոլորտի ստեղծման և բանակցությունների վերսկսման միջոցով»,-այցի նախօրեին Բեռլինում հայտարարել է Շթայնմայերը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաև Վրաստանում տարածքային հակամարտություններին: