Ղրիմի հարցով ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունը չի ազդի Ուկրաինայի հետ հարաբերությունների վրա: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկաբանելով մարտի 27-ի քվեարկությունը: Նրա խոսքով, Հայաստանը չէր կարող զոհաբերել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականության իրավունքին:
Ընդ որում, Քոչարյանը հայտարարել է, թե Հայաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունները ինչպես եղել են, այնպես էլ նորմալ կմնան:
Հիշեցնենք, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականության բանաձեւին կողմ է քվեարկել 100 երկիր, ձեռնպահ՝ 58-ը: Եւս 11 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Կուբան, Նիկարագուան, Վենեսուելան, բոլիվիան, Սուդանը, Զիմբաբվեն եւ Հյուսիսային Կորեան, դեմ են քվեարկել:
Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Եվգենի Պերեբիյնիսը հայտարարել է, թե Հայաստանի եւ Բելառուսի դիրքորոշումը վշտացրել է Ուկրաինային, եւ պետք է մտածել՝ ինչպե սկառուցել հարաբերություններն այդ երկրների հետ: