«Շաբաթը Լոռիում: Զարնի-Պարնին կամ Հին ամրոցը: Կառուցվել է դեռևս 10-րդ դարում և պաշտպանական ամրոց է եղել օտար նվաճողներից: Այս ամրոցում իր գիտական գործունեությունն է ծավալել միջնադարյան հզոր իմաստասերներից մեկը՝ Հովհաննես Իմաստասերը:
Կայան բերդը կամ Դսևանքը կառուցվել է 1233-ին Իվանե և Զաքարե Զաքարյանների քրոջ որդի Հովհաննեսի կողմից և սկզբնական շրջանում կոչվել Հաղպատի Սուրբ Նշանի ամրոց: 1241-ին մոնղոլական արշավանքերի հետևանքով բերդը մեծ կորուստներ կրեց: Բերդի ներսում կառուցված է Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Ճանաչենք մեր հայրենիքը»: