Հասարակություն 

Ճապոնական մաֆիան սեփական կայքն է թողարկել

Ճապոնական «Յամագուտի գումի» յակուձա խոշոր խմբավորումը բացել է իր սեփական կայքը, որտեղ ներկայացված են նրանց հիմնը և թմրանյութերի դեմ պայքարի կոչերը, հայտնում է lenta.ru-ն։

 

Նոր կայքը կոչված է հակասելու մաֆիայի մասին որպես «հակահասարակական» ուժ պատկերացումներին, ինչպես նաև համախմբելու կազմակերպության անդամներին։

 

Կայքում տեղադրված է տեսագրություն խմբավորման անդամների ուխտագնացության մասին, իսկ որպես սաունդթրեք հնչում է ժողովրդական մի երգ ավանդական ճապոնական ոճում։ Տեքստում գովաբանվում են կլանի իդեալները՝ խիզախություն, անարդարության դեմ պայքարի ձգտում և թույլերին օգնություն։

 

Կայքում կան նաև լուսանկարներ, որտեղ խմբավորման անդամներն օգնում են փլատակների աշխատանքներին 2011թ. ցունամիից և 1996թ. երկրաշարժից հետո։

 

Լրագրող Ջեյկ Ադելշտեյնի խոսքով՝ կայքի ստեղծմամբ մաֆիան փորձում է ապացուցել, որ իրենք օգուտ են բերում հասարակությանը։

 

«Հնչեցնելով իրենց պատրաստակամությունը թմրանյութերի դեմ պայքարելու վերաբերյալ՝ յակուձան ցույց է տալիս իր հոգատարությունը բնակչության հանդեպ։ Յակուձայի կարգախոսն է՝ «Օգնել թույլերին և պայքարել ուժեղների դեմ»։ Սակայն պրակտիկայում սովորաբար ամեն ինչ հակառակն է»,- կարծում է լրագրողը։

Նույն շարքից