Հասարակություն 

Ճապոնացին հայտնել է, թե ինչու է սպանել հաշմանդամություն ունեցողներին

Տոկիոյի արվարձաններից մեկում գտնվող սահմանափակ հնարավորություններ ունեցողների համար գործող տուն-ինտերնատում 19 մարդ սպանած Ճապոնացի Սատոսի Ուեմացուն հայտարարել է, որ վերջիններիս փրկել է մեծ թվով հիվանդություններից:

Իրավապահները հայտնում են, որ երիտասարդը շատ ուրախ է եղել այն պահին, երբ տեղափոխվելիս է եղել ոստիկանություն, չի ցուցաբերել շփոթություն և տխրության նշաններ:

Իսկ հարցաքննության ժամանակ 26-ամյա մարդասպանը հայտարարել է, թե ցանկանում է ներողություն խնդրել զոհերի ընտանինքերից այն բանի համար, որ վերջիններս չեն կարողացել հրաժեշտ տալ իրենց հարազատներին:

Հավելենք, որ տեղի ունեցած ողբերգության արդյունքում բացի 19 զոհից, կա նաև 20 վիրավոր:

Նույն շարքից