Քաղաքական Միջազգային 

Ճապոնիայում բնակչությանը թույլատրել են «Ֆուկուսիմա-1»-ի հարևանությամբ գտնվող քաղաք վերադառնալ

Korrespondent.net կայքի փոխանցմամբ՝ Ճապոնիայի իշխանությունները թույլատրել են բնակչությանը վերադառնալ «Ֆուկուսիմա- 1» վթարային ատոմակայանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Նարահա քաղաքը։

Ներկա պահին մարդկանց թույլ է տրվել վերադառնալ քաղաք, քանի որ բնակավայրում ամբողջովին վերացվել են 2011թ. տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի ու ցունամիի հետևանքները։

Այսպիսով՝ 7.300 մարդ իր տունը վերադառնալու հնարավորություն է ստացել։

 

Նույն շարքից