Հասարակություն 

Ճապոնիայում 65 տարեկանից բարձր մոտ 6,4 մլն մարդ աշխատում է

Ճապոնիայի յուրաքանչյուր բնակչի տարիքը գերազանցում է 75 տարին: Այդ մասին են վկայում երկրի ներքին գործերի նախարարության և հեռահաղորդակցության նախարարությունների տվյալները, գրում է RIA Novosti-ն:

Այս վիճակագրությունը հրապարակվում է ամեն տարի Ծերության հարգանքի օրվա՝ ազգային տոնի կապակցությամբ, որը Ճապոնիայում ավանդաբար նշվում է սեպտեմբերի 3-րդ երկուշաբթի օրը և այս տարի համընկել է սեպտեմբերի 15-ին:

Ճապոնացիների ընդհանուր թիվը, որոնց տարիքը 75-ից բարձր է, կազմում է երկրի բնակչության 12,5%-ը կամ 15,9 մլն մարդ: Դա 1950-ից ի վեր, երբ սկսել են նման վիճակագրություն վարել, ամենաբարձր ցուցանիշն է:

Ճապոնիայի քաղաքացիների մեկ քառորդից ավելին՝ 25,9%-ը կամ երկրի բնակչության մոտ 33 մլն-ը, 65 տարեկանից բարձր է: Նրանց մեծ մասը՝ մոտ 18,8 մլն-ը, կին են: 65 տարեկանից բարձր տղամարդկանց թիվը մոտավորապես 14,2 մլն մարդ է:

Ճապոնիայում 65 տարեկանից բարձր մոտ 6,4 մլն մարդ աշխատում է:

Ճապոնիայում տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 2014-ին առաջին անգամ գերազանցել է 80 տարին ու կազմել 80,21 տարեկան:

Նույն շարքից