Հասարակություն 

Մալաթիայում խանութում 38-ամյա կնոջ սպանության մեջ կասկածվում է նախկին ամուսինը. մանրամասներ

«Մալաթիա» տոնավաճառի մոտ, խանութում սեպտեմբերի 27-ի ցերեկը 38-ամյա կնոջ սպանության մեջ կասկածվում է նախկին ամուսինը:

Այս առիթվ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Սեպտեմբերի 27-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ «Մալաթիա» տոնավաճառի մոտ դանակահարություն է տեղի ունեցել:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.45-ին, Մալաթիայի փողոցի թիվ 84/8 շենքին կից վարագույրների վաճառքի տաղավարում 39-ամյա Արտակ Ա.-ն իր մոտ եղած որսորդական դանակով հարվածել է նախկին կնոջ` 38-ամյա Հեղինե Դարբազյանի մարմնի տարբեր մասերին, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Նույն օրը, ժամը 15.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները, սպանություն կատարելու կասկածանքով, Արտակ Ա.-ին դեպքի վայրից բերման են ենթարկել բաժին: Վերջինս ձախ նախաբազկի թափանցող արնահոսող վերքով տեղափոխել հիվանդանոց:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն»:

Նույն շարքից