ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հետ է կանչել Իրանին ուղարկված հրավերը՝ մասնակցելու Սիրիայի հարցերով միջազգային « Ժնեւ-2» կոնֆերանսին: Համաշխարհային կազմակերպության ղեկավարի խոսքով՝ որոշումը կայացվել է, քանի որ Իրանը «չի կիսում սիրիական հակամարտության կարգավորման սկզբունքների ընդհանուր գաղափարները»:
Հաղորդվում է, որ ՄԱԿ-ում Իրանի դեսպանը արդեն իր ափսոսանքն է հայտնել՝ կապված հրավերը չեղյալ հայտարարելու հետ:
Ավելի վաղ սիրիական ընդդիմություն սպառնացել էր դուրս գալ բանակցային գործընթացից, եթե Իրանին հրավիրեն կոնֆերանսի: Իրանի հրավերը հետ կանչելուց հետո սիրիացի ընդդիմադիրները հաստատել են իրենց մասնակցությունը կոնֆերանսին:
Բազմաթիվ միջնորդներ, այդ թվում՝ Ռուսաստանը, ընդգծում էին բանակցային գործընթացին Իրանի մասնակցության կարեւորությունը: