Հասարակություն 

ՄԱԿ-ը ԻՊ-ին մեղադրել է եզդիների ցեղասպանության մեջ

Մարդու իրավունքներ հարցերով ՄԱԿ-ի պաշտոնյաները առաջին անգամ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը մեղադրել են Իրաքում և Սիրիայում եզդիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ: Ինչպես փոխանցում է BBC-ն,  ՄԱԿ-ի փաստաթղթում նշվում է, որ եզդիների նկատմամբ թույլ են տրվել սարսափելի վայրագություններ, զանգվածային սպանություններ, նրանց հետ վարվել են ստրուկների նման:

Հաշվետվության մեջ նշվում է, որ ահաբեկիչների նպատակը եզդիներին և վերջիններիս մշակույթը բնաջնջելն է:

Կազմակերպությունը նպատակ է սահմանել օգնել եզդիներին, որոնց մի մասը՝ առնվազն 3200 մարդ, գտնվում է ԻՊ-ի մոտ գերության մեջ:

Նույն շարքից