Քաղաքական 

ՄԱԿ-ը կքննարկի Ուկրաինայում մարդու իրավունքների վիճակը

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն այսօրկքննարկի Ուկրաինայում մարդու իրավունքների վիճակի մասին զեկույցը: Դրանից առաջ ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ուկրաինական քաղաքներ և նախատեսում են ամփոփել իրենց այցի արդյունքները:


Փաստաթուղթը ՄԱԿ-ի ԱԽ-ում կներկայացնի կառույցի գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների հարցերով օգնական Իվան Շիմոնովոիչը, որն այցելել է Կիև, Խարկով, Լվով, Սևաստոպոլ և Սիմֆերոպոլ:


Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ղրիմում չի նկատել ռուսալեզու բնակչության իրավունքների խախտումներ, իսկ թերակղզին Ռուսաստանին միակցելու հարցով հանրաքվեն համարել է կեղծված, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Նույն շարքից