Քաղաքական 

ՄԱԿ-ում առայժմ չեն մեկնաբանում «Ժնև-2» խորհրդաժողովին մասնակցելուց սիրիական արտասահմանյան ընդդիմության հրաժարվելը

ՄԱԿ-ում առայժմ չեն մեկնաբանում «Ժնեւ-2» խորհրդաժողովին մասնակցելուց սիրիական արտասահմանյան ընդդիմության՝ այսպես կոչված «Հեղափոխական եւ ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի» հրաժարվելը: Արմատականները պաշտոնապես հրաժարվել են մասնակցությունից, երբ խորհրդաժողովին պաշտոնապես հրավիրվել է Իրանը:

 «Այս պահին մեկնաբանություններ չունենք», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:

Նշենք, որ Սիրիայում ճգնաժամին խաղաղ լուծում տալուն ուղղված «Ժնեւ-2» միջազգային խորհրդաժողովը տեղի կունենա առաջիկա չորեքշաբթի: Սիրիայի իշխանությունները հայտարարել են խորհրդաժողովին իրենց մասնակցության մասին:

Նույն շարքից