Հիսուներկու տարեկանում մահացել է ռուսական А'Студио խմբի առաջին մենակատար Բատիրխան Շուկենովը։ Այդ մասին Instagram-ում գրել է պրոդյուսեր Ալեքսանդր Սեմինը։
Ցավակցություններ են հայտնել նաև շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ, այդ թվում՝ խմբի ներկայիս մեներգչուհի Քեթի Տոպուրիան։ Ենթադրաբար, նրա մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը, փոխանցում է Интерфакс-ը։
Շուկենովը ծնվել է Ղազախստանում։ Իր կարիերան սկսել է որպես սաքսաֆոնահար երգչուհի Ռոզա Ռիմբաևայի մոտ։ 1988-ին նա դարձել է ընկերների հետ ստեղծած խմբի մենակատար։ Լքել է խումբը 2000-ին՝ անհատական կարիերա սկսելու համար։ Նրա ալբոմներից վերջինը թողարկվել է 2013-ին։