Իսրայելում կյանքի 86-րդ տարում մահացել է այդ երկրի նախկին վարչապետ Արիել Շարոնը, այս մասին հայտնում է Reuters-ը:
Արիել Շարոնը վեգետատիվ վիճակում է 2006-ից ի վեր: Վերջին մի քանի օրերին հայտնի էր դարձել նրա վիճակի կտրուկ սրման և վախճանին մոտ լինելու մասին:
Նա Իսրայելի վարչապետն է եղել 2001-2006թթ., օկուպացված պաղեստինյան բնակավայրերում իսրայելական բնակավայրերի կառուցման հեղինակը:
Հենց առողջական խնդիրների պատճառով 2006-ին ստիպված է եղել թողնել պետական աշխատանքը: