Ապրիլի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վարդենիս-Երեւան ճանապարհի 11-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հարվածել ծառի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդը` 1979 թ. ծնված Ֆելիքս Այվազյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: