Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր facebook-յան էջում գրում է:
Նոյեմբերի 4-ին այցելեցի նաև հիմնանորոգումից հետո վերաբացված Քանաքեռ-Զեյթունի կենտրոնացված գրադարանային համալիր՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին: Մայրաքաղաքի գրադարանների հիմնանարոգումն ու հարմարավետ պայմանների ապահովումը մեր առաջնահերթությունների շրջանակում է, և գոհունակությամբ փաստում եմ, որ կարճ ժամանակ անց մեր գրադարաններն այլևս շենքային պայմանների ու հարմարավետության խնդիր չեն ունենա, և մենք արդեն կկենտրոնանանք գրադարանների տեխնիկական վերազինման, ժամանակակից սարքավորումների ձեռքբերման և գրքերի ֆոնդի հարստացման վրա: Նաև նշեմ, որ հաջորդ տարի նախատեսում ենք բարձրացնել մեր գրադարանների աշխատակիցների աշխատավարձերը: