Դեկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» և «Ս. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ շնորհվեցին Երաժշտական ընկերության նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանին, Երևանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական գծով փոխտնորեն, պ.գ.դ. Կարեն Մաթևոսյանին, ճարտարապետ Գագիկ Գյուրջյանին և «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկ, բ.գ.թ., դոցենտ Դոնարա Էլոյանին՝ ի գնահատություն հայրենի երկրի և հայ ժողովրդին մատուցած բազմարդյուն ծառայությունների:
Գարեգին Բ