Հասարակություն 

Մանրամասներ՝ արգենտինացի ֆուտբոլիստի օդանավի կործանումից

Մանրամասներ են հայտնի դարձել «Քարդիֆ Սիթիի» նորեկ Էմիլիանո Սալայի օդանավի կործանման դեպքից: Դրանք The Times-ի հետ զրույցում հայտնել է նախկին ինստրուկտոր, ավիացիայի ոլորտում խորհրդատու Դևիդ Լիրմաունթը:

Լիրմաունթը հայտարարել է, որ օդաչու Դևիդ Այբոթսոնը մինչև վերջին պահը կարողացել է կառավարել օդանավը: Բանն այն է, որ օդանավի բեկորները շատ ցրված չեն եղել ջրում: Իսկ եթե օդանավը մեծ բարձրությունից ընկնում է ջուրը, դրա բեկորների ցրվածությունը համապատասխանաբար մեծ է լինում:

Փորձագետը կարծիք է հայտնել, որ օդաչուն փորձել է օդանավն իջեցնել ջրի վրա:

Ֆուտբոլիստի օդանավն անհետացավ հունվարի 22-ին, իսկ նրա դին հայտնաբերվեց փետրվարի 4-ին:

Նույն շարքից