Հասարակություն 

Մանրամասներ՝ Մանչեսթերի ահաբեկչության և ենթադրյալ ահաբեկչի մասին. NBC

Մանչեսթերյան ահաբեկչության ենթադրյալ ահաբեկիչ 22-ամյա Սալման Աբեդան կապեր է ունեցել «Ալ Քաիդայի» հետ և պատրաստվել է Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս: Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության քննության առաջին մանրամասները NBC-ին հայտնել են սեփական աղբյուրները:

Ռումբը, որը խլեց 22 մարդու կյանք, պատրաստվածէ եղել մասնիկներից, որոնք բարդ է գտնել Մեծ Բրիտանիայում, ինչն էլ ստիպել է իրավապահներին գալ եզրահանգմանը, որ Սալմանին օգնողներ են եղել:

Ենթադրյալ ահաբեկչի ինքնությունը հնարավոր է եղել ճշտել վերջինիս գրպանում հայտնաբերված բանկային քարտի միջոցով: Հայտնի է, որ երիտասարդը վերջին 12 ամսվա ընթացքում մի քանի անգամ եղել է Լիբիայում և այլ երկրներում: Հեռուստաընկերության աղբյուրը հայտնել է, որ Աբեդան հաստատ կապ է ունեցել «Ալ Քաիդայի» հետ:

Դեռ հայտնի չէ՝ Սալման Աբեդան եղել է ահաբեկչական խմբավորման անդամ, թե՝ ոչ:

NBC-ի տեղեկություններով, ենթադրյալ ահաբեկչի հարազատները ավելի վաղ իրավապահներին հայտնել են երիտասարդի՝ վտանգավոր լինելու մասին:

 

Նույն շարքից