Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ռուսաստանի Քաղաքական տեղեկատվության կենտրոնի զեկույցի համաձայն, Ուկրաինական բանակի շարքերում ներկայումս մարտնչում են 8-10 հազար օտարեկրյա վարձկաններ:
Դրանց թվում են Իրաքի պատերազմում իրենց դաժանություններով աչքի ընկած ամերիկյան «BlackWaterUSA» մասնավոր զինվորական զորաջոկատը, որոնց ծախսերը հոգում է դնեպրոպետրովսկյան օլիգարխ Կոլոմոյսկին:
Բոլոր օտարեկրյա վարձկանները ներգրավված են այսպես կոչված կամավորական խմբավորումներում, անմիջականորեն մասնակցում են Դոնբասում իրականացվող ռազմական գործողություններին կամ զբաղվում ուկրաինացի զինծառայողների վերապատրաստմանը:
Մասնավորապես Մարիուպոլում ներկայումս գտնվում են շուրջ 2 հազար օտարեկրյա քաղաքացիներ:
Վարձկանների հիմնական մասը Լեհաստանի քաղաքացիներն են, մեծ թիվ են կազմում նաեւ Անգլիայի, Վրաստանի, բալթյան երկրների ու այլ երկրների քաղաքացիները: