«Մեր երկրում իշխանափոխություն եղավ, բայց լրատվական ծառայությունների աշխատանքի, մտածելակերպի մեջ փոփոխություն չեղավ: Ծառուկյանին ստուգել են, ստուգելու են, երբ ցանկանան, դռները բաց են»,-այսօր՝ հունիսի 1-ին, հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե սպասում է արդյո՞ք իր ընկերություններում ստուգումներին:
Ծառուկյանի խոսքերով, լրատվամիջոցներն այնպես են ներկայացնում, որ տարբեր ոլորտներում մենաշնորհն իրեն է պատկանում, արհեստական հարստացող է և այլն. «Ծառուկյանը, եթե դրսից իրա բիզնեսից գումարներ չբերի, իրա կառույցներն այսօր լրիվ բանկրոտի կգնային: ԱԱԾ-ն ներկայացրել է 350 ապօրինի հարստացողներին, նրանց մոտ բոլորի գործերը կան: Մեզ մոտ կարող են ցանկացած պահի գան նայել, գումարները ֆիքսեն, թե ինչ գումարներ են գալիս դրսից: Նույն լրատվական ծառայություններն ասում են՝ պարոն Փաշինյանն ասել է մենաշնորհը վերանալու է, սակայն ցեմենտի մենաշնորհը չի վերացել: 4 հատ ցեմենտի գործարան կա, Պարսկաստանից ներկրում են, Վրաստանից ներկրում են, ասում ա՝ մենաշնորհ: Մարդ ինչքան տուպոյ պետք ա լինի, որ մենաշնորհը չտարբերի, որ 4 հատ հիմնարկություններ բերում են: Եթե էսօր ցեմզավոդը տերություն չանենք, կփակվի, 1200 մարդ կմնա դուրսը, 3 միլիոն դոլար գազի գումար եմ վճարում, 1,2 միլիոն դոլար հոսանքի գումար եմ վճարում: Կամ կազինոյի մասով, մարդիկ եկել են 100 միլիոնի տեղը 150 միլիոնի ներդրում են արել մեր երկրում, ամսական 900 հազար դոլար հարկ են վճարում, էլ ստուգելը որն ա»:
Ծառուկյանի խոսքերով, հիմա պատվեր է կատարվում որոշ ԶԼՄ-ների կողմից ԱԱԾ-ին շեղելու համար, սակայն դա հնարավոր չէ, որովհետև իրանց մոտ բոլոր պապկաները կան: