Հայաստան Քաղաքական 

Մարզպետարանների պարգևավճարները տրվել են օրենքի սահմաններում. Լենա Նազարյան

Հասկանում եմ հանրության դժգոհություն և համարում եմ, որ այնտեղ խնդիր կա: Ազատության հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ խոսելով, մարզպետների կողմիեց արված պարգևավճարների մասին:

Նազարյանի խոսքերով, ինքը հետևել է Երևանի քաղաքապետի դիրքորոշմանը՝ կապված պարգևավճարների հարցի հետ. «Նրանք որդեգրել են կարևոր քաղաքականություն՝ ցանկանում են, որ պարգևավճարները տրվեն այն աշխատակիցներին, ովքեր արդյունք են գրանցել: Այսինքն, կլինեն սահմանված չափանիշներ, որոնց օգնությամբ պարգևավճարը կլինի արդարացված և հասկանալի: Նույն մեխանիզմը պետք է կիրառվի կառավարությունում և մարզպետարաններում: Դրա համար ժամանակ է պահանջվում»:

Նազարյանը նշել է, որ այս դեպքում գործել է նախկին պրակտիկան, և մարզպետարանների աշխատակիցները ակնկալիք են ունեցել, իսկ պարգևավճարները տրվել են օրենքի սահմաններում. «Այլ բան, որ մարզպետները գուցե ավելի համեստ գտնվեին իրենց պարգևավճարներ տալու առումով»:

 

Նույն շարքից