Քաղաքական Միջազգային 

Մարիա Գայդարը մտադիր է Ուկրաինայի քաղաքացիություն ստանալ

Օդեսայի նորանշանակ փոխնահանգապետ Մարիա Գայդարը հաստատել է Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու իր մտադրությունը: Այս մասին Գայդարը հայտնել է Facebook-ի իր էջում:

Գայդարը դեմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտմանը և ռազմական գործողություններին, որոնք ընթանում են երկրում, ինչպես նաև չի ճանաչում Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին:

«Այս դիրքորոշումը ես բազմիցս հնչեցրել եմ Ռուսաստանում, նաեւ իմ անհամաձայնությունն եմ հայտնել վարվող քաղաքականությանը եւ պատերազմին: Դրանք են պատճառը, որ ես եկա աշխատելու այստեղ և պատրաստվում են Ուկրաինայի քաղաքացիություն ստանալ»,-ասել է նա:

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ռուս ընդդիմադիր քաղաքական եւ հասարակական գործիչ Մարիա Գայդարին նշանակել է իր տեղակալի պաշտոնում:

Նույն շարքից