Այսօր սիրված դերասան, շոումեն և հաղորդավար Մարկ Սաղաթելյանի տարեդարձն է, նա կդառնար 48 տարեկան։
Նա ծնվել է 1971թ Երևանում։
1978-1988 թվականներին հաճախել է Երևանի Մռավյանի անվան թիվ 25 միջնակարգ դպրոցը, որն ավարտելուց հետո ընդունվել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ, որտեղ սովորել է 1988-1994 թվականներին։
1991-1994 թվականներին հանդես է եկել Երևանի բժշկական ինստիտուտի ՈՒՀԱ թիմի կազմում, մասնակցել թիմի ելույթների սցենարների ստեղծմանը։
1991 թվականին թիմակիցների հետ հիմնել է «Շարմ Հոլդինգ» ընկերությունը, որտեղ մինչև 2005 թվականը եղել է գովազդային բաժնի տնօրենը։
Շոումենի կարիերան սկսել է 1991թվականից՝ ՈՒՀԱ թիմի կազմում: 1992 և 1994 թվականներին թիմը դարձել է բարձրագույն լիգայի չեմպիոն: Ընկերությունից հեռացել է 2007 թ. հոկտեմբերին:
Մարկ Սաղաթելյանը մահացել է Երևանում, նրա մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում:
Ըստ՝ hraparak.am-ի: