Հասարակություն 

Մարտի 1-ի զոհի հայրը խնդրանքով դիմեց Ռոբերտ Քոչարյանին, որ նա դիմի Լևոն Քոչարյանին

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը խնդրանքով դիմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջինս դիմի Լևոն Քոչարյանին, որ նա անի այնպես, որպեսզի երկրորդ նախագահի կողմնակիցներն իրենց չվիրավորեն դատարան մտնելիս ու դատարանից դուրս գալիս:

Ավագ Քլոյանի խոսքերով, Քոչարյանի կողմնակիցները վերջին խոսքերով վիրավորում են իրենց:

Այսօր Քոչարյանի պաշտպանները բացարկ հայտնեցին դատախազ Կարեն Բիշարյանին: Քլոյանը վերոնշյալ հայտարարությունն արեց բացարկի միջնորդության քննության ժամանակ, դրա համար դատավոր Աննա Դանիբեկյանը խնդրեց խոսել թեմայի մասին:

Նույն շարքից