Իրավական գլխավոր 

Մարտի 1-ի զոհ Տիգրան Աբգարյանին սպանել են հատուկջոկատայինները. ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյան

Մարտի 1-ի զոհ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկջոկատայինների կողմից: Նման հայտարարությամբ քիչ առաջ հանդես եկավ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Քոչարյանի կողմից, արդեն արտակարգ դրություն է մտցված եղել, սակայն դեռ որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չի եղել:

Խաչատրյանը հայտարարեց, որ դա արվել է այն բանի համար, որպեսզի  Քոչարյանի խոսքերը, թե զոհեր կան, հիմնավորվեն, ինչը նախաքննությամբ հիմնավորվել է. Սա բավարար է, որ մեր դեմ իսկական որս սկսեն:

Խաչատրյանը նաև նշեց, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ օլիգարխների կողմից գումար է բաժանվել զինվորներին, նաև զրահաբաճկոններ են բաժանվել օլիգարխների թիկնազորների անդամներին: Խաչատրյանն անուններ չտվեց՝ ասելով, որ դա չի անում, որպեսզի նրանք փախուստի չդիմեն:

 

Նույն շարքից