Հայաստան 

Մարտուն Գրիգորյանը դուրս կգա ԲՀԿ կուսակցությունից`մնալով խմբակցության անդամ

ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը փոխել է իր նախկին որոշումը. նա դուրս կգա ԲՀԿ կուսակցությունից, բայց կմնա խմբակցության անդամ:

 Նա որոշել է մնալ խմբակցությունում, որպեսզի չկորցնի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, թեև նախկինում հայտնել էր, որ պատրաստ է գնալ դրան:

Այս հանձնաժողովը Դոնթի բանաձևով բաժին էր ընկել ԲՀԿ-ին, և եթե Մարտուն Գրիգորյանը դուրս գար ԲՀԿ-ից, ԲՀԿ խմբակցությունը այն հանձնելու էր հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատրյանին:

Գրիգորյանը ԲՀԿ-ից դուրս գալու մասին կհայտարարի այսօր՝ ԲՀԿ արտահերթ՝ 8-րդ համագումարի ժամանակ, և կլինի միակ մեծամասնական ընտրակարգով ընտրված ԲՀԿ-ական պատգամավորը, որը, դուրս գալով կուսակցությունից, կմնա խմբակցությունում: ԲՀԿ-ից դուրս եկած մյուս երեք մեծամասնական պատգամավորները՝ Գրիգորի Մարգարյանը, Մուշեղ Պետոյանը և Դավիթ Քոչարյանը, ԲՀԿ-ից դուրս գալու հետ միաժամանակ, դուրս են եղել նաև խմբակցությունից:

Նույն շարքից