Ինչպես հաղորդում է vesti.ru հեռուստաընկերությունը,
ԱՄՆ-ի արեւմտյան նահանգներում ձնաբուքը զգալի նյութական վնասներ է պատճառել: Միայն Նյու-Յորքում, քաղաքային տրանսպորտի աշխատանքների սահմանափակման հետեւանքով, գրանցվել է 200 միլիոն դոլարի կորուստ:
Առատ տեղումների պատճառով մեգապոլիսի բնակչության զգալի մասը չի մասնակցել երկրում իրականացվող տնտեսական պրոցեսներին, ինչպես նաեւ ստիպված է եղել հրաժարվել տրանսպորտից ու խանութներում գնումներ կատարելուց:
Նյու –Յուրքում ձյան շերտի հաստությունը կազմում է 20 սանտիմետր, առավել ծանր իրավիճակում են հայտնվել Դետրոյտն ու Բոսթոնը, որոնց բաժին է ընկել տեղումների առավելագույն մասը: ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում ուժգնացող քամու հետեւանքով վնասվել է էլեկտրաէներգիայի մատակարարումն, ինչի հետեւանքով հոսանքազրկվել է 65 հազար բնակիչ: