Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր մարտական ընկերներիս և բժիշկ-պրոթեզավորող՝ Մկրտիչ Գինոսյանի հետ միասին, այցելեցինք արցախյան պատերազմի բոլոր ճանապարհներով անցած, այդ ճանապարհներին աննահանջ պայքարի հրաշալի ձեռագիր թողած, ազգային բանակի հրամանատար՝ Սեյրան Օհանյանին՝ շնորհավորելու Ամանորն ու Սուրբ Ծնունդը։
Մեզ համար մեծ պատիվ է մեկ սեղանի շուրջ նստել Սեյրան Օհանյանի նման վստահելի, ռազմական գործի պրոֆեսիոնալ, սիրող ու հոգատար ընտանիքի հոր, անսպասելի վտանգների մեջ՝ կայուն ու ողջախոհ, հայրենասեր մարդու հետ։ Մարդ, ումից կարելի է անվերջ սովորել, ումով կարելի է անվերջ հպարտանալ։
Շնոհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, մեծարգո՛ հրամանատար»: