Անգլիկան եկեղեցին Բրիտանիայի պատմության մեջ առաջին անգամ կին եպիսկոպոս է նշանակել, այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ The Telegraph-ին հղումով։
Առաջին կին եպիսկոպոս է դարձել 48-ամյա երկու երեխաների մայր Լիբի Լեյնը։
Ինչպես նշվում է՝ 20 տարի առաջ Լեյնն առաջին անգլուհիներից է եղել, ում թույլատրվել է հոգևորականի պարտականություններ ստանձնել։
Լեյնն ասել է, որ անչափ շնորհակալ է բոլոր նրանցից, ովքեր իր համար ցավել են և սպասել այս պատմական պահին, սակայն ամենաշատը նա շնորհակալ է Աստծուն։