Ամերիկացի կոնգրեսականներն օրինագիծ են ներկայացրել, որը Ռուսաստանի նկատմամբ նոր սահմանափակումներ է նախատեսում՝ կապված Սկրիպալի գործի հետ, այս մասին հայտնում է The Hill-ը:
Օրինագիծը ներկայացվել է ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջոակին Կաստրոյի և հանրապետական Մայք Քերների կողմից:
Նախագծում խոսվում է այն մասին, որ ԱՄՆ նախագահը կարող է պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր մասնակցություն են ունեցել ռուսաստանցի նախկին գործակալի թունավորման գործին: Օրինագծի հեղինակների կարծիքով, այն կարող է ունենալ կանխարգելիչ բնույթ: Ամերիկացի կոնգրեսականները հայտարարել են, որ ռուսական ագրեսիային պետք է տալ կոշտ և վճռական պատասխան:
Օրինագծում հիշատակում կա նաև ռուսական ֆինանսական ինստիտուտների նկատմամբ սահմանափակումների մասին:
Ապրիլի 6-ին ԱՄՆ ֆիննախը հայտարարել էր Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին: Այս անգամ ցուցակում հայտնվել էր 38 անուն, այդ թվում՝ օլիգարխների, պետական գործիչների և տարբեր ընկերությունների անուններ: