Հասարակություն 

Մեկնարկել է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնի հանդբոլի մրցաշարը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում շարունակվում է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնը` 7 մարզաձևերով:

Մինչ համաքաղաքային փուլը, մայրաքաղաքի 12 վարչական շրջանների թիմերը տեղերում պարզել են լավագույններին, որոնք էլ արդեն ուժերը չափում են համաքաղաքային փուլում: Հուլիսի 20-ին մեկնարկած հանդբոլի «Սրընթաց գնդակ» մրցաշարը փառատոնի շրջանակում անցկացվող 4-րդ մարզաձևն է, որի հաղթողները պարզ կդառնան հուլիսի 24-ին: Մրցաշարային եռյակում տեղ զբաղեցրած բոլոր թիմերը կպարգևատրվեն մեդալներով, պատվոգրերով և գնդակներով: Նման միջոցառումների գլխավոր նպատակը դեռահասների ու պատանիների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն է: Մարզական առանձնահատուկ ունակություններով աչքի ընկած մասնակիցները կընդգրկվեն մայրաքաղաքի մարզադպրոցներում: Փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:

99b8909284a8c486d551aebb5dfcb2d4193b2faf 2211ed4e69b9a0dd9f71e62f05e62ab3598ce187 16fe59647f5accf463053e7fa6fda27d22fc8304 8e630f4b2bb53e9c6a5cd1e92e21d239b538a593

Նույն շարքից