Հայաստան 

Մեկնարկել է Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ` Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը: «Այս պահին ՌԴ վարչապետի «Գոռկի» նստավայրում ընթանում է Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների առանձնազրույցը»,- այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը:


ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը փետրվարի 5-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է  Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու փետրվարի 6-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: 

Նույն շարքից